Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Միրզոյանի և Բայրամովի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 10-11-ը՝ Ալմաթիում:
Իսկ ամերիկյան հարթակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նախորդ բանակցությունն անցկացվել է 2023-ի հունիսի 27-29-ը: