Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ սենատորի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

03 Հուլիս, 2024 11:36
ԱՄՆ սենատորի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

 

Լրահոս

Դիտել ավելին