Կարևոր իրադարձություններ

Վանաձորի 27–ամյա բնակչի կողմից բողոքի ակցիաներին մասնակցելու համար համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

28 Հունիս, 2024 17:49
Վանաձորի 27–ամյա բնակչի կողմից բողոքի ակցիաներին մասնակցելու համար համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 27–ամյա երիտասարդը, թիրախավորելով սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում "Տավուշը հանուն հայրենիքի" նախաձեռնության կողմից կազմակերպվող հավաքներին և բողոքի ակցիաներին:

Մասնավորապես, հիշյալ քաղաքացիներից յուրաքանչյուրին տրամադրելով սնունդ և 3000-ական ՀՀ դրամ՝ 27–ամյա երիտասարդը տարբեր օրերի միկրոավտոբուսներով և մարդատար ավտոմեքենայով փոխադրել է նրանց Երևան քաղաք, ինչպես նաև հանրապետության տարբեր մարզեր,  որտեղ նրանք մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացված հավաքներին, ինչպես նաև ճանապարհների փակման ակցիային:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին