Գործադիրն ընդունել է որոշում, որվ նախատեսվում է ապահովել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումը:
Որոշմամբ առաջարկվում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 60,000 հազար դրամ, Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ 70,196 հազար դրամ, Սյունիքին՝ 248,094.4 հազար դրամ, Տավուշին՝ 68,116.7 հազար դրամ: Ընդհանուր գումարի չափը կազմում է 446,407.1 հազար դրամ: Մասնավորապես՝ նախատեսվում է գույք ձեռք բերել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մշակույթի տների համար: Կիրականացվեն Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցների և Ազատության հրապարակի նորոգման աշխատանքներ, Սիսիան համայնքի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ, նախատեսվում է նաև Սիսիան համայնքի կարիքների համար աղբատար մեքենայի ձեռքերում: Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում կբարեկարգվի Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը:
Արագածոտնի մարզի Թալին համայնքում առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է մեկ այլ որոշում: Ընթացիկ տարում Թալին համայնքի բնակավայրերում նախատեսվում է իրականացնել 70 մլն դրամի գազամատակարարման աշխատանքներ և 280 մլն դրամի՝ խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ: