Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացը (լուսանկարներ)

17 Հունիս, 2024 19:00
Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացը (լուսանկարներ)

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում շարունակվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը։

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը զինծառայողները հանձնել են ստուգարքներ շարային վարժաձևերից՝ առանց զենքի և զենքով։

Շարային պատրաստության քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված բարձրաստիճան սպաներին՝ պաշտպանության նախարարի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի մարտունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։

Առաջիկա օրերին սպաները քննություններ կհանձնեն նաև կրակային, ֆիզիկական և մասնագիտական պատրաստություն առարկաներից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին