Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և հանցագործների սպանությամբ:
Այս մասին գրում է lenta.ru-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեկուսարանի վեց բանտարկյալ պատանդ էր վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։ ՌԴ ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի աշխատակիցները զինվել և ուղարկվել էին քննչական մեկուսարան:
Նշվում է, որ բանտարկյալներն անցնում էին ահաբեկչության գործով:
Նրանք զինված էին կացիններով, դանակներով ու ռետինե մահակներով։ Բանտարկյալներն իշխանություններից փոխադրամիջոց էին պահանջում՝ անվտանգ հեռանալու համար: