ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ՀՀ Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ՝ մշտադիտարկման և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով:
Զովունի համայնքի ղեկավարի հետ քննարկվել են վաղերկաթեդարյան «Կարմիր բերդ» ամրոցի պահպանական նոր գոտու կազմման և ամրոցի մուտքի կազմակերպման անհրաժեշտությունը, ինչպես նաև գյուղի՝ Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի վերականգնման ծրագիրը, որը համայնքի նախաձեռնությամբ կմեկնարկի 2024 թվականին:
Բջնի ամրոցի մուտքի հարակից տարածքում նախագծի հեղինակների հետ ընտրվել է վայրը, որտեղ ԿԳՄՍՆ պատվերով շուտով կսկսվեն տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքները:
Մասնագետներն այցելել են նաև Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որի վթարային պատը նորոգվել էր ԿԳՄՍՆ պատվերով՝ 2023 թվականին: