Կարևոր իրադարձություններ

Երվանդ Զախարյանը հյուրընկալել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

21 Հոկտեմբեր, 2015 16:28
Երվանդ Զախարյանը հյուրընկալել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին: Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում: Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ կառավարությանը Հայաստանի էներգետիկայի բնագավառում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ հաջողությամբ ընթանում են KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում: Դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համագործակցությունը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Լրահոս

Դիտել ավելին