Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 1-ից տուն գնալ չկա. Ժիրայր Սէֆիլյան

21 Հոկտեմբեր, 2015 16:03
Դեկտեմբերի 1-ից տուն գնալ չկա. Ժիրայր Սէֆիլյան

Այսօր ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ երկրի ղեկից այս «զորիբալայանական կլանին» հեռացնելը դասական քաղաքական ձևով հնարավոր չէ: Հետևաբար, հարց է ծագում՝ ինչպե՞ս հասնել ռեժիմի հեռացմանը:

 «Այս հարցին ես պատասխանում եմ՝ միայն ու միայն ժողովրդի ընդվզման միջոցով: Եթե ընդվզում, ուստի նախ և առաջ անհրաժեշտ է ժողովրդի մոբիլիզացիա: Այս հարցում մենք բոլորս ունենք դժվարություններ»,- ասաց նա:

 Ըստ Սեֆիլյանի Մեր ժողովուրդը պատրաստ չէ երկարաշունչ պայքարի այս ռեժիմի դեմ, պատրաստ է պոռթկալու ու պատժելու ռեժիմին: Երկորրդն այն է, որ քաղաքական օրակարգով, այսինքն՝ հստակ իշխանափոխության օրակարգով ժողովուրդը դժվարանում է փողոց դուրս գալ: Ըստ նրա՝ համապատասխան մարտավարությամբ պետք է այս երկու դժվարությունները շրջանցել:

 «Շատ ժամանակ չունենք, մենք ստիպված ենք հենց այսօրվանից հրապարակել մոբիլիզացիայի օրը: Այդ ժամկետը պետք է լինի դեկտեմբերի վեցից առաջ, ուրեմն այժմ հայտարարում եմ՝ մեր կողմից որոշված օրը դա դեկտեմբերի 1-ն է»,- ասաց Սեֆիլյանը:

 Նա հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ին իրենք ժողովրդին հրավիրում են հանրահավաքի, բայց ոչ այնպես, ինչպես նախկինում է եղել՝ հավաքվել ու հետո գնացել են տուն: Այս անգամ, նրա խոսքով, այդպես չի լինելու:

«Այլընտրանք չկա, նրանք պիտի նահանջեն, նրանք թող որոշեն՝ խաղաղությամբ, թե բռնությամբ են նահանջում: Երբ ժողովուրդը զայրանում է, սկսում է քվեարկել ոտքերով, թող զգուշանան այսօրվանից»,- հայտարարեց նա: Սեֆիլյանը ժողովրդին, հատկապես երիտասարդությանը կոչ արեց այսօրվանից նախապատրատսվել հավանական կիրառվելիք բռնություններին: 

 Եթե իշխանությունները ժողովրդի նկատմամբ բռնություն կիրառեն, նրա խոսքով, բոլորի կողմից պետք է ստանա համարժեք պատասխան, առաջին հերթին՝ իր կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին