Կարևոր իրադարձություններ

Armlur.am-ի հրապարակման մեջ առկա պնդումը չի համապատասպանում իրականությանը. ՄԻՊ

16 Ապրիլ, 2024 23:27
Armlur.am-ի հրապարակման մեջ առկա պնդումը չի համապատասպանում իրականությանը. ՄԻՊ

Armlur.am («Ժողովուրդ») լրատվական կայքի «Ինչո՞ւ էիք փախչում Ոսկեպարից, ինչ արձանագրեցիք․ հարց ՄԻՊ Անահիտ Մանասյանին» վերտառությամբ հրապարակման մեջ առկա պնդումն առ այն, որ  Ոսկեպարում Անահիտ Մանասյանը խուսափել է պատասախանել բնակիչների հարցերին, չի համապատասպանում իրականությանը: 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ։ 

Տավուշի մարզի սահմանմերձ բնակավայրերում, այդ թվում՝ Ոսկեպարում, բնակիչները ներկայացրել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Ավելին՝ Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները բնակիչների ուղեկցությամբ են շրջել բնակավայրերով՝ քննարկման առարկա դարձնելով տարբեր խնդիրներ: Այցին առնչվող տեղեկատվությունը հրապարակված է Պաշտպանի պաշտոնական հարթակներում 

 

Լրահոս

Դիտել ավելին