Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին

16 Ապրիլ, 2024 19:50
ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հայաստանում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ՝ վերջինիս հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Ֆրանսուազ Ժակոբին մշտական համակարգողի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր բոլոր նախաձեռնություններում՝ ուղղված Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԿ հայաստանյան գրասենյակի գործունեությանը և Հայաստանում գործող ՄԱԿ գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ Հայաստանում Կայուն զարգացման 2030 օրակարգի արդյունավետ իրականացման ուղղությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը: Կարևորվել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական, կրթական և զբաղվածության խնդիրների հասցեագրման գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին