Կարևոր իրադարձություններ

Այսօր հայտնի կդառնա` որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»

16 Ապրիլ, 2024 08:27
Այսօր հայտնի կդառնա` որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր Վճռաբեկ դատարանում կրկին հավաքվելու են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը եւ այլ պաշտոնյաներ, որպեսզի, ի վերջո, վերջնական որոշեն, թե ովքեր են այն երեք լավագույն թեկնածուները, որոնց տվյալները ուղարկվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մրցույթի ավարտից հետո՝ 11-րդ օրը, ժամանակ էր տրվել հանձնաժողովի անդամներին իրենց մեջ ամփոփել մրցույթը, գնահատել մասնակիցներին, թե 7 թեկնածուներից ովքեր են լավագույն երեքը, որ կգնան ՄԻԵԴ:
 
Արդյունքում՝ հանձնաժողովի անդամները իրենց գնահատականները ունեն եւ այսօր կհավաքվեն ու երեկոյան պարզ կլինի, թե ովքեր են այն 3 լավագույնները, որոնք կգնան ՄԻԵԴ: Վերջում գնդակը եվրոպական դատարանի դաշտում կլինի. այնտեղից է վերջնականապես որոշվելու եռյակից մեկն ու նշանակվելու Հայաստանից ՄԻԵԴ դատավոր։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Աննա Մարգարյանը ներկայացվել էր ԱԺ՝ որպես ԲԴԽ թեկնածու, որին Ազգային ժողովում այդպես էլ չընտրեցին:

Նշենք, որ Հայաստանից ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցակցում են

1. Հայկ Ալումյանը
2. Լիզա Գրիգորյանը
3. Վահե Գրիգորյանը
4. Նորա Կարապետյանը
5. Արմեն Մազմանյանը
6. Աննա Մարգարյանը
7. Վիգեն Քոչարյանը

Սպասենք որոշման արդյունքներին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին