Կարևոր իրադարձություններ

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում. «Հրապարակ»

12 Ապրիլ, 2024 09:33
«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը, ով արտախորհրդարանական ուժերի թվում պարբերաբար հանդիպում է Փաշինյանի հետ, հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում: Նա մեղադրվում է ՔՕ 195-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ֆիզիկական ներգործություն»:

Ըստ մեղադրական եզրակացության, 2018 թ․ հոկտեմբերի 11-ին իր նախկին կնոջ՝ Նաիրա Տերտերյանի հետ Բյուրական համայնքում գործող «Ամբերդ» հյուրանոցում ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանելով, բռնության է ենթարկել` սեղմել Նաիրա Տերտերյանի պարանոցը, հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Գործը քննելու է Արագածոտնի դատարանի դատավոր Ժենյա Նազարյանը: «Դատալեքս» կայքում գործի մասին արդեն հրապարակում կա»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին