Կարևոր իրադարձություններ

Հայաստան կժամանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

10 Ապրիլ, 2024 22:30
Հայաստան կժամանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

Ապրիլի 19-26-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության ընդունելությունը: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2024 թվականի ապրիլի 19-26-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ ԴԸՎԻՆԱԶԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը»,-ասվում է որոշման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին