Կարևոր իրադարձություններ

«Արմավիր» ՔԿՀ-ում ձերբակալվել է կալանավորված անձին արգելված փաթեթ բերած տաքսու վարորդը

10 Ապրիլ, 2024 11:08
«Արմավիր» ՔԿՀ-ում ձերբակալվել է կալանավորված անձին արգելված փաթեթ բերած տաքսու վարորդը

Ապրիլի 9-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել տաքսու վարորդ Գ․Գ․-ի միջոցով կալանավորված անձ Մ․Ն․-ի անվամբ բերված հանձնուքը։ 

Արդյունքում՝ հանձնուքում առկա թթվի միջից ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով առանձնացված, թմրամիջոցի նմանվող, սուր հոտով, անգույն հեղուկ։

Տաքսու վարորդ Գ․Գ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներակայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին