Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային քննարկում՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության կազմակերպման վերաբերյալ

09 Ապրիլ, 2024 18:15
Աշխատանքային քննարկում՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության կազմակերպման վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած հանդիպմանը նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը քննարկել են «Մայր աստվածություն Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությանգովազդային արշավի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ցուցադրությունը նախատեսվում է սեպտեմբերինՀայաստանի պատմության թանգարանում: 

Հանդիպմանը ներկա են եղել Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

«Բրիտանական թանգարանից Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի տեղափոխումը և ցուցադրումը Հայաստանում աննախադեպ իրադարձություն է, որը տեղի է ունեցել հաջողված համագործակցության արդյունքում: Կարծում եմ՝ սա լավ նախադեպ է միջազգային այլ թանգարանների հետ ևս աշխատելու և նոր ծրագրեր իրականացնելու համար»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ «Մայր աստվածություն Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության կազմակերպման ճանապարհին շատ կարևոր է հաջողված գովազդային արշավը՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում՝ աշխատանքների ճիշտ բաշխմամբ:

Այդ համատեքստում քննարկվել են նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը, տոմսային քաղաքականության մանրամասները, ինչպես նաև բրիտանական կողմի հետ պայմանագրի կետերին առնչվող հարցեր: 

Կողմերը կարևորել են իրադարձությունը հնարավորինս հանրահռչակելու, հանրությանը տեսանելի դարձնելու և ցուցադրության ընթացքը հավուր պատշաճի կազմակերպելու առաջնահերթությունները: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին