Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ԶՈՒ-երը վնասել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքն ու պատուհանը (լուսանկարներ)

09 Ապրիլ, 2024 15:10
Ադրբեջանական ԶՈՒ-երը վնասել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքն ու պատուհանը (լուսանկարներ)

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

 

Լրահոս

Դիտել ավելին