Կարևոր իրադարձություններ

Ուղեբեռից հայտնաբերվել է 40 «Аpple» մոդելի բջջային հեռախոս

29 Մարտ, 2024 11:29
Ուղեբեռից հայտնաբերվել է 40 «Аpple» մոդելի բջջային հեռախոս

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ։

Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել է 40 «Аpple» մոդելի բջջային հեռախոս։

Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային զննման ակտ և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։

 

Լրահոս

Դիտել ավելին