Կարևոր իրադարձություններ

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

28 Մարտ, 2024 23:55
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

«Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը:

Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր գտնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:

Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:

Նախքան երեխային վիտամին կամ դեղ տալը` ՄԻ՛ՇՏ ԽՈՐՀՐԴԱԿՑԵ՛Ք ԲԺՇԿԻ ՀԵՏ:

Նաև`

‼️ երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում,

‼️ դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով` չշփոթելու համար,

‼️ նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը,

‼️ սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»,-այս մասին իրազեկվում է առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:

 

Լրահոս

Դիտել ավելին