Կարևոր իրադարձություններ

Ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը երթևեկության ընթացքում

27 Մարտ, 2024 23:33
Ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը երթևեկության ընթացքում

Ամեն տարի հազարավոր երեխաներ տուժում են ավտովթարներից:

Ինչպես տեղեկանում ենք ԱՆ-ից, մանկական նստատեղը (քարսիթը) 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու հավանականությունը:

Իսկ ամրագոտիների օգտագործումը կիսով չափ նվազեցնում է մահվան և լուրջ վնասվածքների ռիսկը մեծ երեխաների և մեծահասակների համար:

Երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար պարտադիր պահանջ է մեքենաներում քարսիթի առկայությունը:

Քարսիթի ճիշտ ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից:

Երթևեկելիս մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում:

Թույլ չտալ, որ երեխան մեքենայի պատուհանից դուրս հանի ձեռքերը, գլուխը, ոտքը:

Երեխային երբեք ավտոմեքենայում մենակ չթողնել:

Լավագույն անվտանգությունն ապահովում է ավտոմեքենայի հետին նստատեղին ամրացված հատուկ մանկական նստատեղը:

Նշենք, որ ավտոմեքենայի ընթացքին հակառակ ուղղությամբ նստեցնելը ցանկալի է մինչև 2-3 տարեկանը լրանալը՝ համաձայն Ամերիկայի մանկաբույժների ակադեմիայի խորհրդատվության:

Երեխայի անվտանգության ապահովումը ծնողի կարևորագույն խնդիրներից մեկն է:

 

Լրահոս

Դիտել ավելին