Կարևոր իրադարձություններ

Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

27 Մարտ, 2024 20:03
Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25 000 դրամ աջակցություն։

Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252:

 

Լրահոս

Դիտել ավելին