Կարևոր իրադարձություններ

Քրեակատարողական ծառայության պետն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին

27 Մարտ, 2024 19:40
Քրեակատարողական ծառայության պետն անձնակազմին  է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն անձնակազմին է ներկայացրել ՀՀ վարչապետի՝ 2024 թվականի մարտի 26-ի որոշմամբ Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար նշանակված Տիգրան Իգիթյանին։

Ամբակում Գրիգորյանը շնորհավորել է նորանշանակ գլխավոր քարտուղարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք համակարգում ընթացող բարեփոխումների բարդ ու պատասխանատու ժամանակաշրջանում։  

Տիգրան Իգիթյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և հավաստիացրել, որ համատեղ ուժերով կիրականացնեն համակարգում իրենց առջև դրված նպատակներն ու նախանշված խնդիրները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին