Կարևոր իրադարձություններ

33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը

19 Մարտ, 2024 15:38
33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը

Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի խանութից շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 34-ամյա կնոջ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 10.30-ի սահմաններում ընտանեկան հարցերի շուրջ խանութում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա կնոջը, որը նշված խանութի մենեջերն է, սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր 33-ամյա ամուսինը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին