Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու մշակվող ռազմավարությունները

19 Մարտ, 2024 11:58
Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու մշակվող ռազմավարությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու մշակվող ռազմավարությունները, ինչպես նաև ԼՂ բռնի տեղահանված անձանց տրվող աջակցության ծրագրերը՝ առաջնային համարելով նրանց կայուն զբաղվածության և արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։

Նախարարության ներկայացուցիչները դեսպանին ներկայացրել են վերջին տարիների ընթացքում երկու երկրների ակտիվ համագործակցությամբ՝ երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության և այլ ոլորտներում իրականացված աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև գենդերային քաղաքականության ռազմավարության գերակա ուղղություններին և սկզբունքներին, որոշումների կայացման և այլ ոլորտներում կնոջ դերի ու ներգրավվածության բարձրացմանը։

Ջոն Գալագերը ևս կարևորել է համատեղ իրականացված աշխատանքների դերը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել կանանց իրավունքների և տնտեսական կարողությունների զարգացման, այդ թվում՝ ԼՂ բռնի տեղահանված կանանց մասնագիտական հմտությունների զարգացման ուղղությամբ համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Մեկ օրով դեսպան» մրցույթի հաղթող Նունե Մոսիկյանը, ով հյուրընկալվել էր նախարարությունում՝ ծանոթանալու դեսպանի հետ հանդիպման ընթացքին, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտի առանձնահատկություններին։

 

Լրահոս

Դիտել ավելին