Կարևոր իրադարձություններ

Լևոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞. «Հրապարակ»

16 Մարտ, 2024 09:53
Լևոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երկրորդ նախագահի որդուն՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լեւոն Քոչարյանին, երեկ հարցրինք՝ ճի՞շտ են արդյոք լուրերը, թե մտադիր եք կուսակցություն բացել, որը կղեկավարեք ինքներդ։ Քոչարյանը, որ շտապում էր, լակոնիկ պատասխանեց․ «Ճիշտ չեն»։ Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել հաջորդ ընտրությունների ժամանակ՝ արդյո՞ք Դաշնակցության հետ եք մասնակցելու, հատկապես որ վերջին ամիսներին հենց ՀՅԴ-ականների հետ եք մարզային այցելություններ իրականացնում, իսկ առանձին կուսակցություն չունեք։ «Չկան կուսակցություն բացելու մտադրություններ, իսկ հիմա զբաղված եմ, շտապում եմ քննարկման»,- ասաց Քոչարյանը եւ հեռացավ»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին