Կարևոր իրադարձություններ

Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական թեկնածուի անուն է շրջանառվում. «Ժողովուրդ»

16 Մարտ, 2024 09:00
Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական թեկնածուի անուն է շրջանառվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական թեկնածուի անուն է շրջանառվում։ Մասնավորապես, դատական համակարգում կարծիքներ են հնչել, որ իր թեկնածությունը առաջադրի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ դատական համակարգը վերջինիս հնարավոր առաջադրումը դրական է ընդունել, բայց դեռ վերջնական որոշում չկա։

Հիշեցնենք՝ քանի որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, ԱԺ-ում բոյկոտեց ՍԴ դատավորի պաշտոնում Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությունը, դատավորները էլի պետք է հավաքվեն, կրկին պիտի ՍԴ դատավորի թեկնածու ընտրեն եւ ուղարկեն ԱԺ-ի հաստատմանը: 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, կրկին առաջադրվի, որին դատավորները մի անգամ արդեն մերժել էին:»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին