«Փաստ» օրաթերթը գրում է.
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Կիբեռանվտանգության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:
Նախարարությունը նշում է, որ կառավարությունը վերջին տարիներին ակտիվ ջանքեր է գործադրել տնտեսության և հասարակության թվային փոխակերպման (թվայնացման) ուղղությամբ: «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ֆիզիկական և վիրտուալ տարածքներում տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների ապահով և հուսալի գործունեության անհրաժեշտությունից, ինչը երաշխիք է հանրային և մասնավոր հատվածում ծառայությունների պատշաճ մատուցման և դրանց բնականոն աշխատանքի ապահովման համար։
Կիբեռանվտանգության ոլորտում տեխնոլոգիաների և սպառնալիքների շարունակական զարգացմանը և փոփոխմանը հետևելու և կիբեռսպառնալիքներին դիմակայելու համար առանցքային է դիտարկվել միջգերատեսչական և մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը, միջազգային փորձի և կիբեռանվտանգության ապահովման միջազգային ստանդարտների տեղայնացումը, միջպետական համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը: Նախագծով առաջարկվող կարգավորումների հիմքում դրվել է պետությունմասնավոր հատված սերտ համագործակցության և համատեղ աշխատանքի մոտեցումը»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: