Կարևոր իրադարձություններ

«Ալյանսը» աշնան վերջին հանրահավաք է անելու՝ սկսելով ընդդիմության կոնսոլիդացիան

21 Հոկտեմբեր, 2015 12:48
«Ալյանսը» աշնան վերջին հանրահավաք է անելու՝ սկսելով ընդդիմության կոնսոլիդացիան

«Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենց կուսակցությունը «ՈՉ»-ի դաշտում է:  

Դիտարկմանը, որ կան «ՈՉ»-ի մի քանի ճակատներ՝ Հարությունյանը պատասխանեց, որ պետք չէ տարբերություններ որոնել այդ ճակատների գործողություններում եւ նպատակներում:

Հարությունյանն ասաց նաեւ, որ աշնան վերջին մտադիր են Վանաձորում հանրահավաք անցկացնել ու այդպիսով սկսել ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիան: Ներկայացնելով իշխանափոխության իրենց ճանապարհային քարտեզը՝ Սարգիս Հարությունյանն ասաց, որ իրենք դա պատկերացնում են ընդդիմադիր դաշտի ուժերի կոնսոլիդացիով եւ 2017 թվականի ընտրություններին մասնակցելով: 

 

Լրահոս

Դիտել ավելին