Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է կրճատել հիփոթեկային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը

23 Նոյեմբեր, 2023 23:58
Նախատեսվում է կրճատել հիփոթեկային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը

Հավանության է արժանացել  «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է մարզերում քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը խթանող` տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների որոշումների կայացումը ժամանակի մեջ առաջ բերելը խրախուսելը, ինչպես նաև հիփոթեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա՝ երկարաժամկետ հեռանկարում ընդլայնումը զսպելն է:

Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝ 2027 թ. հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված այդ մարզերի սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի, 2029 թ. հունվարի 1-ից հետո, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի:

Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեկային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  հիփոթեկային վարկերի կամ նոր բնակարանների ձեռքբերման էսքրոու հաշիվների կառավարմանը վերաբերող օրենքի նախագծին, որը վերջերս ընդունվել է խորհրդարանում:

«Խոսքը հիփոթեկային վարկերի կառավարման հաշիվների մասին է, և մենք կարգավորում ենք այն համամասնությունները, որով շինարարական ընկերությունները կարող են օգտագործել քաղաքացիների կողմից վերցրած հիփոթեկային վարկերի գումարները։ Սա մեր շուկայի ակտիվության պայմաններում չափազանց կարևոր քայլ է սպառողների իրավունքները պաշտպանելու համար։ Կարծում եմ՝ բավականին լավ մեխանիզմներ են դրվել։ Ընդ որում, 2025 թվականի հունվարի 1-ից գործելու է նաև կարգավորում, որ նոր ձեռքբերվող բնակարանների գնի վերջին 5 տոկոսը շինարարական կազմակերպությունները կստանան բնակարանն արդեն փաստացի բնակարանատիրոջը, գնորդին հանձնելուց հետո, որպեսզի բնակարան ձեռք բերած քաղաքացին սեփական աչքերով տեսնի և շոշափի, և արձանագրվի, որ բնակարանի շինարարությունը և ընդհանրապես շինարարությունը տեղի է ունեցել պայմանագրի և շահառուի ողջամիտ ակնկալիքներին համապատասխան: 

 

Լրահոս

Դիտել ավելին