Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ընտանիքի 3 անդամի թունավորման դեպքով Քննչականում նյութեր են նախապատրաստվում

21 Հոկտեմբեր, 2015 11:30
Գյումրիում ընտանիքի 3 անդամի թունավորման դեպքով Քննչականում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին Գյումրիի Մուշ թաղամասում շմոլ գազի արտահոսքի հետեւանքով ընտանիքի երեք անդամի թունավորման դեպքի առնչությամբ:

Պարզվում են դեպքի հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիիի Մուշ թաղամասի տներից մեկում հոկտեմբերի 19-ին գազօջախի վառարանից առաջացած շմոլ գազի հետեւանքով թունավորվել են ընտանիքի երեք անդամներ՝ 2003թ. ծնված Հրաչ Մ.-ն, 2008թ. ծնված Անժելա Մ.-ն եւ 2015թ. ծնված Անուշիկ Պ.-ն, որոնք «Սուր էկզոգեն, շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

 

Լրահոս

Դիտել ավելին