Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ կարևոր հաղթանակ է տոնել «Բավարիայի» նկատմամբ (2:0):
Այսպիսով, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դարձավ առաջին մասnագետը, ով հաղթել է Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած 2 թիմերին:
Կատալոնացու գլխավորած «Բարսելոնային» ֆրանսիացին հաղթել է 2011 թվականի փետրվարին, երբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «զինագործները» սեփական հարկի տակ առավելության են հասել 2:1 հաշվով: Սակայն «Նոու Կամպ» մարզադաշտում զիջել են 1:3 հաշվով և դուրս մնացել հետագա պայքարից:
Հատկանշական է, որ այդ խաղարկությունուն «Բարսելոնան» նվաճել է չեմպիոնի կոչումը: