Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի, 4-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին «Ինտեր»-ը և «Միլան»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կայացած խաղի հենց մեկնարկին «Ինտեր»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց «Ինտեր»-ին: Բաց թողած գնդակից հետո «Միլան»-ին ոչ մեկ կերպ չէր հաջողվում հետ բերել կորցրածը: «Ինտեր»-ը կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը խաղակեսի վերջնամասում: 38-րդ րոպեին գոլը խփեց Տյուրամը:
Երկրորդ կեսի մեկնարկում «Միլան»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Սակայն րոպեներ անց Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ, իսկ Չախանողլուն 4-րդ գնդակն ուղարկեց «Միլան»-ի դարպասը: Իսկ խաղավարտին մոտ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլ խփեց նաև
«Ինտեր»-«Միլան»` 5:1:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը մրցաշարային աղյուսակի առաջատարն է 12 միավորով: Սերիա Ա-ի շրջանակներում «Ինտեր»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 24-ին` արտագնա խաղում ուժերը չափելով «Էմպոլի»-ի հետ: