Կարևոր իրադարձություններ

ՀԷՑ-ի նոր տնօրինությունը որոշել է փոխարինել գործող հաշվիչները. ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում. «Ժամանակ»

21 Հոկտեմբեր, 2015 09:07
ՀԷՑ-ի նոր տնօրինությունը որոշել է փոխարինել գործող հաշվիչները. ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում. «Ժամանակ»

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի փոփոխությանը հետեւել է տարածքային ստորաբաժանումների պետերի փոփոխությունը, նրանց մի մասին ավելի բարձր պաշտոնների են նշանակել, մյուսներն ընդհանրապես հրաժեշտ են տալիս իրենց աշխատանքին:

ՀԷՑ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հիմնական կադրային նշանակումները կատարվում են ՀԷՑ-ի կադրային բազայից: ՀԷՑ-ի այն աշխատակիցները, որոնք դուրս են մնում աշխատանքից՝ բողոքում են այնտեղ սկսված կադրային փոփոխություններից, սակայն չեն համարձակվում դրա մասին բարձրաձայն խոսել, քանի որ նրանց մեծ մասը պոտենցիալ կալանավորներ են:

Արդեն տեղեկություն կա, որ ՀԷՑ-ի նոր տնօրինությունը որոշել է փոխարինել գործող հաշվիչները: Նոր էլեկտրոնային հաշվիչները ծրագրավորված են այնպես, որ ավտոմատ ամսվա վերջում կենտրոնում գտնվող սերվերին են հաղորդում բաժանորդի տվյալ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի տվյալները, ինչի արդյունքում վերանում է հսկիչի կողմից էլէներգիայի ծախսը ֆիքսելու անհրաժեշտությունը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին