Յարոսլավլի Ֆյոդոր Վոլկովի անվան դրամայի ռուսական պետական ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 19-ին կբացվի Վոլկովյան XXIII միջազգային փառատոնը: Բացի ռուսաստանցի մասնակիցներից, փառատոնին կմասնակցեն թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից և Սերբիայից։ Այս մասին հայտնել է Վոլկովյան թատրոնի մամուլի ծառայությունանը հղումով։
«Բացի Ռուսաստանի թատրոններից, այս տարի փառատոնին սպասվում են թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից և Սերբիայից։ Ընդհանուր առմամբ, իր աշխատանքը կցուցադրի 15 թատրոն, հանդիսականները կդիտեն 16 ներկայացում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Վոլկովյան փառատոնը նվիրված է լինելու դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու ծննդյան 200-ամյակին և կանցկացվի «Օստրովսկին. ժամանակակիցները և արդիականությունը» նշանաբանով։