2015-ին նավթի միջին գինը կկազմի մեկ բարելի դիմաց 52 դոլար: Այս մասին հաղորդում է Համաշխարհային բանկը: Ավելի վաղ ասվում է մեկ տակառի դիմաց 57 դոլարի մասին:
10 դոլարով նվազեցվել է 2016-ին նավթի արժեքի կանխատեսումը` 61 դոլարից հասնելով 51-ի մեկ բարելի դիմաց: Վերանայումը կապված է վառելանյութի պաշարի մեծ ծավալների, էլաստիկ առաջարկությունների և Իրանի` էներգետիկ շուկա դուրս գալու սպասումների հետ:
Վերջին տվյալներով` Brent մակնիշի նավթի մեկ բարելն արժե 48.67 դոլար, WTI-ը` 46.63, Dubai-ը` 46.14 դոլար մեկ բարելի դիմաց: