«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով։
Մրցույթին կարող են դիմել այն երեխաները, որոնք 2023թ.-ի նոյեմբերի 26-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան (ծնվել են մինչեւ 2014թ.-ի նոյեմբերի 26-ը եւ 2008թ.-ի նոյեմբերի 27-ից հետո):
Ինչպես հայտնում են Առաջին ալիքից, հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 23-ը։