Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանն ամուսնացել է Անիտա Այվազյանի հետ։ Հարսանեկան արարողությունից լուսանկարներ է տարածել լուսանկարիչ Արման Կարախանյանը:
Զույգը երեք տարի համատեղ կյանքից հետո որոշել է օրինականացնել իրենց հարաբերությունները: Նախորդ տարի նրանք դուստր են ունեցել, որին անվանել են Զաբել։
Արոնյանի առաջին կինը՝ ֆիլիպինցի Արիանա Կաոիլին, 2020 թվականին մահացել էր դժբախտ պատահարից հետո։