Կարևոր իրադարձություններ

Պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի գործով նիստերը չեն կայանում. «Ժողովուրդ»

06 Հուլիս, 2023 09:22
Պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի գործով նիստերը չեն կայանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստերը չեն կայանում:

Բանն այն է, որ դատարանը առաջին նիստը նշանակել է մայիսի 16-ին, սակայն գործով անցնող անձանց պաշտպանները առաջին նիստի օրը չեն ներկայացել դատարան՝ նշելով, որ չեն կարող ներկայանալ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:

Արդյունքում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը հերթական նիստն է նշանակել հունիսի 26-ին, բայց էլի նիստը չի կայացել: Դատարան է ստացվել մեղադրյալի պաշտպանների դիմումն առ այն, որ մասնակցելու են Փաստաբանների պալատի կողմից անցկացվող սեմինարին եւ միաժամանակ նաեւ իրականացվող ակցիային: 

Հիշեցնենք, որ ս․թ․ մարտի 31-ին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստի ժամանակ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել։

Սահակյանը պնդում է, որ բռունցքով է հարվածել՝ պատասխանելով Վարդանյանի ագրեսիային։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին