Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Հայաստանի պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:
Հավաքելով 86 միավոր՝ Հայաստանի պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դիտրի Գունկոն:
67 միավորով երկրորդ հորիզոնականն էլ զբաղեցրել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: 24 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը: