Կարևոր իրադարձություններ

Վարչապետը տիկնոջ հետ ծանոթացել է Վալմարի ստեղծագործություններին (լուսանկարներ)

26 Հունիս, 2023 20:30
Վարչապետը տիկնոջ հետ ծանոթացել է Վալմարի ստեղծագործություններին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյան իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) արվեստանոց և նկարչի արվեստի սրահ:

Ժողովրդական նկարիչը ներկայացրել է իր աշխատանքները և պատմել երկարատև գործունեության մասին:

Ցուցասրահը ներկայացնում է Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։

Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին