Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ. Նշան վանական համալիրից մոտ կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող եռահարկ աշտարակը (13-րդ դար): Այս մասին տեղեկացել ենք Հուշարձանների պահպանության Լոռու մարզային ծառայության ֆեյսբուքյան էջից։
«Փլուզման պատճառը հավանաբար անձրևներն են եղել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Ալավերդու տարածաշրջանում չդադարող անձրևների պատճառով նաև ճանապարհների փլուզման և քարաթափման դեպքեր են գրանցվել»։