Կարևոր իրադարձություններ

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հասել է 1 մլրդ դոլարի. Գևորգ Պապոյան

15 Հունիս, 2023 13:49
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հասել է 1 մլրդ դոլարի. Գևորգ Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը (ՕՈՒՆ) ՀՀ պատմության մեջ 1-ին անգամ հասել է 1 միլիարդ դոլարի:

«2022 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հասել է 1 միլիարդ դոլարի, որը կազմում է ՀՆԱ-ի 5,12 տոկոսը:

Մեր թիրախը 2026 թվականի համար 6 տոկոսն է, այսինքն՝ ընդամենը մոտ 0,88 տոկոսով ավելին, և նշեմ, որ 6 տոկոսը բազմաթիվ ընդդիմադիրների կողմից համարվել է անիրատեսական ցուցանիշը, որն ուղղակի շատ մեծ քննադատության էր արժանանում, երբ մեր նախընտրական ծրագիրն էինք գրում, ներկայացնում»,- ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին