Կարևոր իրադարձություններ

Կկայանա հանրահայտ թավջութակահար Հաուսերի հայաստանյան առաջին մենահամերգը

12 Հունիս, 2023 23:51
Կկայանա հանրահայտ թավջութակահար Հաուսերի հայաստանյան առաջին մենահամերգը

Հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում կկայանա ազգությամբ խորվաթ, հանրահայտ թավջութակահար HAUSER-ի հայաստանյան առաջին մենահամերգը:

Կազմակերպիչները հավաստում են, որ սպասվում է յուրահատուկ համերգային երեկո՝ դասական, ռոք եւ լատինաամերիկյան ռիթմեր՝ թավջութակի հնչյուններով: Կրքոտ կատարմամբ հայտնի թավջութակահարը կարողանում է հմտորեն զուգահեռներ անցկացնել դասական և փոփ երաժշտությունների միջև: 

«ՀԱՅԱ» փառատոնն իր մեկնարկը տվել է նախորդ տարի՝ Հայաստան հրավիրելով այնպիսի աստղերի, ինչպիսիք են Զազը, 50 Cent-ն ու Let Zeppelin Symphonic նախագիծը։

Ստեփան Հաուսերը ծնվել է 1983թ. հունիսի 15-ին Խորվաթիայի Պուլա քաղաքում, երաժիշտների ընտանիքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել մանկուց։ Վերջինս առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Wigmore Hall-ում։ Ելույթներ է ունեցել «Ալբերտ» թագավորական սրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաույում, Southbank Centre-ում, 2 անգամ ելույթ է ունեցել արքայազն Չարլզի համար Բուքինգհեմյան եւ Սենթ-Ջեյմս պալատներում։ Վարպետության դասեր է ստացել հայտնի թավջութակահարներ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Բերնարդ Գրինհաուզի, Հենրիխ Շիֆի եւ այլոց հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին