Կարևոր իրադարձություններ

Մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորություններ՝ չինական ընկերությունների հետ

05 Հունիս, 2023 23:13
Մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորություններ՝ չինական ընկերությունների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-9-ը գործուղվել է Չինաստան (Պեկին)՝ Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով։ 

Այցի շրջանակում հունիսի 5-ին Քերոբյանը հանդիպել է Hongfeng Heavy Industry Machinery ընկերության ղեկավարության հետ։ Սույնը հանդիաանում է խոշոր արդյունաբերական ընկերություն է, որը զբաղվում է շինարարական մեքենաների և գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ։ Արտադրանքի հիմնական մասն էլ արտահանվում է։

Հանդիպման ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարտ ներկայացրել է Հայաստանում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, այդ թվում՝ նաև լիզինգի գործիքով իրականացվող ծրագրերը։ Քննարկվել են Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները ևս։

 

Լրահոս

Դիտել ավելին