Կարևոր իրադարձություններ

2022 թվականի շահույթներն աննախադեպ են. Նիկոլ Փաշինյան

29 Մայիս, 2023 13:25
2022 թվականի շահույթներն աննախադեպ են. Նիկոլ Փաշինյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2023 թվականի ապրիլին վճարված շահութահարկի տվյալները։

«2023 թվականի ապրիլին, որը 2022 թվականի շահութահարկի ավարտական փուլն է, վճարվել է 160,5 միլիարդ դրամ շահութահարկ, որը պատմական ռեկորդ է։ 

2022-ի ապրիլի ընթացքում հարկ վճարողները վճարել են 98,4 միլիարդ դրամ շահութահարկ, իսկ 2018 թվականի ապրիլին՝ 36,7 միլիարդ դրամ շահութահարկ։ Ըստ այդմ՝ 2023 թվականի ապրիլի շահութահարկի ցուցանիշը 2022 թվականի ապրիլի շահութահարկի ցուցանիշից ավելի է 62,1 միլիարդ դրամով կամ 63,1 տոկոսով, իսկ 2018 թվականի ապրիլի շահութահարկից ցուցանիշը ավելի է 123,8 միլիարդ դրամով կամ 337,3 տոկոսով։ Սա նշանակում է, որ 2023-ին Հայաստանում բիզնեսը 337 տոկոսով ավելի շահույթ է ստացել։

Եթե խոսենք մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ, կասեն, որ 2022 թվականի շահույթներն աննախադեպ են, բայց մյուս կողմից՝ ստվերի կրճատումը և նաև ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք նպաստել են այս գործընթացին, նույնպես կարևոր են»,- ասել է Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին