Սոչիում տեղի ունեցող «Նոր ալիք» փառատոնի ժամանակ գողացել են երգչուհի Նատալի Պոդոլսկայայի ադամանդներով ժամացույցը, հայտնում է vchaspik.ua-ը:
Նատալի Պոդոլսկայայի հյուրանոցի համարից կորել է Shopard թանկարժեք ժամացույցը: Աստղը նույնիսկ անձամբ ստուգել է տեսավերահսկման խցիկների նյութերը, սակայն անօգուտ: Ժամացույցը թանկ էր Նատալիի համար ոչ այնքան արժեքով, որքան նրանով, որ դա իր ամուսնու նվերն էր: «Նոր ալիքը» Պոդոլսկայան լքել է շատ անտրամադիր: