Կարևոր իրադարձություններ

Ատոմային էլեկտրակայանների հարցով Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ

24 Մայիս, 2023 19:35
Ատոմային էլեկտրակայանների հարցով Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տեղեկությանը, թե ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը:

«Ցավոք, մեր գործող ատոմակայանը ունի մեկ վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել: Հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք ատոմակայան կառուցելու հարցի շուրջ, այդ բանակցությունները վարվում են Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, երրորդ երկրների հետ, հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես ավելի շահավետ», - ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որ տեղում ավելի մանրամասն ծանոթանան մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին