Մայիսի 18-21-ը Ռումինիայի Օրադեա քաղաքում տեղի ունեցավ Օլիմպիական կարատեի շիտորյու մարզաձևի եվրոպայի առաջնությունը, որին այս տարի մասնակցում էր 30 երկիր։ Առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին Հայաստանի կարատեի միության մարզիկներ Դավիթ Թարոյանը, Ալբերտ Շիրինյանը և սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։
Մարզիկ Ալբերտ Շիրինյանը ցավոք դուրս մնաց պայքարից, իսկ Դավիթ Թարոնը՝ եզրափակիչ փուլում, զիջելով իտալացի մարզիկին, դարձավ Արծաթե մեդալակիր։
Իսկ սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը, տարբեր մարտերում հաղթանակներ գրանցեց Սլովակիայի, Ռումիանիայի Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Հոլանդիայի մարզիկների նկատմամբ։ Ամենաթեժ մարտն ընթացավ կիսաեզրափակչում, որտեղ Կամո Ունանյանը վերջին 5 վայրկյանում ուժեղ հարվածով տապալեց հոլանդացի մրցակցին՝ նրան նոկաուտի ենթարկելով։
Թեժ ընթացած պայքարի արդյունքում Կամո Ունանյանը հերթական անգամ ապացուցեց, որ նա լավագույնն է և պաշտպանելով եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, 7-րդ անգամ դարձավ եվրոպայի չեմպիոն՝ տարբեր վարկածներում։