Կարևոր իրադարձություններ

Կկառուցվի շրջանցող ճանապարհ

20 Մայիս, 2023 21:54
Կկառուցվի շրջանցող ճանապարհ

Չինաստանը, Ղրղըզստանը և Ուզբեկստանը «Կենտրոնական Ասիա-Չինաստան» գագաթնաժողովում  Ռուսաստանի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցման վերաբերյալ եռակողմ փաստաթուղթ են ստորագրել:

Նոր ճանապարհի կառուցման մասին համաձայնագիրը կնքվել էր 2022 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Սամարղանդում անցկացված ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։ Նոր փաստաթուղթը կսահմանի ծրագրի իրականացման հաջորդական քայլերը, օրինակ, նախագծի մշակումը, ներդրումների և ֆինանսավորման մոդելի հետազոտումը և սահմանումը:

«Կենտրոնական Ասիա-Չինաստան» գագաթաժողովն անցկացվել է ՉԺՀ Սիան քաղաքում մայիսի 18-19-ը: Դրան մասնակցել են Ղազախստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահները:

 

Լրահոս

Դիտել ավելին