Կարևոր իրադարձություններ

Անասնակերի գինը էժանացել է, մսի պահանջարկը` նվազել. տնտեսագետ

19 Մայիս, 2023 12:30
Անասնակերի գինը էժանացել է, մսի պահանջարկը` նվազել. տնտեսագետ

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 7247․1 տոննա միս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5․1 տոկոսով։ Նկատելի է, որ նվազել է նաև երշիկի արտադրությունը։ Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1․4 տոկոսով։ Ի դեպ, նվազման ցուցանիշները փոքր չեն։

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ Արմեն Քթոյանը, սրա հստակ պատճառները դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ սույն ցուցանիշները նաև գյուղատնտեսության անկման արդյունք են:

«Նվազումներ արձանագրվում են թե՛ բուսաբուծության, թե՛ անասնապահության մասով։ Պետք է հաշվի առնել, որ մսի արտադրության աճը դեռևս չի նշանակում, որ մենք արդյունավետ գյուղատնտեսություն ենք վարում․ դա նշանակում է, որ անասնակերի թանկության պատճառով մարդիկ ազատվում են անասնագլխաքանակից։ Մսի արտադրության ծավալների նվազումն էլ իր հերթին կարող է նշանակել, որ անասնագլխաքանակից ազատվելու գործընթացը որոշակիորեն կրճատվում է, այսինքն՝ անասնակերն էժանացել է, մսի գները ևս։ Սակայն գների նվազումն էլ վկայում է այն մասին, որ շուկան գրավիչ չէ, որի հետևանքով արտադրողները նախընտրում են չընդլայնել առաջարկի ծավալները՝ հնարավոր վնասներից խուսափելու համար»,- ընդգծում է տնտեսագետը։

Վերջինիս դիտարկմամբ` երշիկեղենի թվի նվազման պատճառը, թերևս, կապ չունի մսի թվային ցուցանիշների հետ․ դրանք տարբեր շուկաներ են։ Այն կապված է շատ ավելի այլ գործոններով, որոնք ուսումնասիրության կարիք ունեն։

«Դժվար է ասել, թե որն է արտադրանքի ու պահանջարկի ծավալի նվազման պատճառը, սակայն նկատելի է, որ այստեղ մեծ դեր է խաղում նաև դրամի արժևորումը։ Սրա հետևանքով ներմուծումն ավելի գրավիչ է դառնում, քան արտահանումը։ Կարելի է ասել, որ ներմուծումն ինչ-որ առումով բիզնեսի տեսանկյունից ավելի նպաստավոր է և այդ կոնտեքստում դուրս է արտադրության մրցավազքից»,- ասում է Քթոյանը:

Տնտեսագետի համոզմամբ՝ այս մասով պետք է կիրառել կարգավորման մեխանիզմներ.  ինչ անել, որ տնտեսական արտադրությունը լինի ավելի արդյունավետ, իսկ ծախսերը` նվազ։

«Այստեղ էլ մենք յուրաքանչյուր ոլորտում ունենք որոշակի խնդիրներ։ Գլխավորն այն է, որ պետք է աջակցել այնպիսի քայլերին, որոնք նպաստում են սույն գործոնների արդյունավետության բարձրացմանը։ Համենայն դեպս, ամեն արտադրություն տնտեսության մեջ իր տեղն ունի, և այս մասով գյուղատնտեսությունը ևս անմասն չի մնում, չնայած որ վերոնշյալով իր ազդեցությունը տնտեսական աճի նվազման կամ ավելացման վրա մեծ ազդեցություն չի ունենում։ Պետք է ռեսուրսները միշտ ճիշտ և արդյունավետ եղանակներով օգտագործել, որպեսզի արդյունքներն էլ նույնպիսին լինեն։ Այս մասին հաճախ է խոսվել ու մինչ օրս խոսվում։ Ճիշտ է, որոշ բաներ արվել են, սակայն դրանք դեռևս բավարար չեն, որպեսզի սպասենք կամ համարենք, որ շուտով կհասնենք ցանկալի արդյունքի»,- կարևորում է Արմեն Քթոյանը։

Նատալի Մկրտչյան

Լրահոս

Դիտել ավելին